Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ հաճախականությամբ են կազմվում, ընդունվում և փոփոխվում ՀՀ օրենքները: Այսօր արդեն գրեթե անհնար է վարել ինչպես խոշոր, այնպես էլ միջին և փոքր բիզնես առանց գրագետ և փորձառու հաշվապահի: Դուք կարող եք ընտրել հաշվապահ հարցազրույցով, ծանոթի խորհրդով կամ աշխատանքի տեղավորման գործակալության միջոցով, սակայն այս դեպքերում միշտ կարող եք կատարել սխալ ընտրություն, քանի որ հաշվապահը պետք է ոչ միայն կարողանա կազմել հարկային հաշվետվություններ, այլև պետք է միշտ լինի Ձեր կողքին և ցանկացած պահի ուղղություն տա, թե ինչպես օգտագործել ձեռնարկության ֆինանսները մաքսիմալ արդյունք ստանալու համար: Բացի այդ Դուք միշտ պետք է հետևեք, որ Ձեր հաշվապահը ունենա իրեն անհրաժեշտ պարագաները, ինչպիսիք են` օրենսգրքերը, համակարգիչը, գրենական պիտույքները և այլն: Բացի այդ Ձեր հաշվապահը պետք է միշտ ծանոթ լինի օրենքի բոլոր փոփոխություններին, և ոչ միայն ծանոթ լինի, այլև ճիշտ կարողանա հասկանալ դրանք:
Նշված կետերից ցանկացածի անբավարարվածությունը Ձեր ձեռնարկությանը կբերի փակուղի, կամ լավագույն դեպքում Դուք չեք ունենա այն արդյունքը, որի համար այդքան ջանք եք գործադրում:
Աշխատելով "L.E.G.A." հաշվապահական ընկերության հետ` Դուք ձերբազատվում եք ճիշտ հաշվապահ ընտրելու ծանր խնդրից, քանի որ "L.E.G.A." ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք միշտ պարփակված են օրենքներով և ունեն բազմամյա փորձ ամենատարբեր բնագավառներում: "L.E.G.A." ընկերության ներսում պարբերաբար անցկացվող բանավեճերն օրենքների շուրջ ավելի են կատարելագործում մեր մասնագետներին, նրանց մշտապես պահելով ամենաբարձր մակարդակի վրա, և թույլ են տալիս հասկանալ օրենքի բուն էությունը: